Իրաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է ԱՄՆ դիվանագիտական ​​​​հաստատությանը. Reuters

2 րոպեի ընթերցում

Անօդաչու թռչող սարքը մարտի 10-ին հարվածել է Իրաքում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությանը։ Հարվածի հետևանքով տուժածներ չեն եղել, բոլորն անվտանգ են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Անօդաչուն հարվածել է Բաղդադի օդանավակայանի կողքին գտնվող Բաղդադի դիվանագիտական ​​​​աջակցության կենտրոնին։ Հաստատությունում գտնվող անձանց հրամայվել է թաքնվել։

Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը անմիջապես չեն արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։

The Washington Post-ը առաջինն էր, որ հաղորդել էր միջադեպի մասին և հայտնել, որ Բաղդադի համալիրի ուղղությամբ ընդհանուր առմամբ վեց անօդաչու թռչող սարք է արձակվել, որից հինգը խփվել են։ Պարբերականը նշել էր, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է Իրաքի իսլամական դիմադրությունը, որը Իրանի կողմից աջակցություն ստացող զինված խումբ է։

Ըստ Washington Post-ի՝ Իրաքը դատապարտել է իրաքյան բազաների մոտ տեղի ունեցած հարձակումները, բայց չի նշել ԱՄՆ օբյեկտի վնասվելու մասին։

«(Իրաքի) պաշտպանության նախարարությունը ընդգծում է, որ չի մնա անտարբեր՝ իբրև դիտորդ։ Փոխարենը, այն վճռականորեն կդիմադրի և կհետապնդի… բոլոր ներգրավված կողմերին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Հայերեն English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար