Իրան

Դոնալդ Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփն Ավստրալիային կոչ է արել ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ավստրալիային ապաստան տրամադրել Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականին։

«Ավստրալիան սարսափելի մարդասիրական սխալ է գործում՝ թույլ տալով, որ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականը ստիպված լինի վերադառնալ Իրան, որտեղ նրանք, հավանաբար, կսպանվեն։ Մի՛ արեք սա, պարոն վարչապետ (Էնթոնի Ալբանիզ), ապաստան տրամադրեք։ Միացյալ Նահանգները կընդունի նրանց (իրանցի մարզիկներին - «ՏԱՍՍ»-ի նշում) եթե Դուք դա չանեք», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Թրամփն ասել է Truth Social-ին։

Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականն Ավստրալիայում մասնակցում է ԱՖԿ կանանց Ասիայի գավաթին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում