Իրան

Պետքարտուղարությունն ԱՄՆ դիվանագետների մի մասին հրաման է տվել է հեռանալ Սաուդյան Արաբիայից

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղարությունն ԱՄՆ դիվանագետների մի մասին հրաման է տվել է հեռանալ Սաուդյան Արաբիայից

ԱՄՆ պետքարտուղարությունը Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների և այլ պետական ​​ծառայողների մի մասին հրաման է տվել հեռանալ թագավորությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության  կողմից տարածված ծանուցման մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունների պատճառով «Պետքարտուղարությունն ԱՄՆ պետական ծառայողներին, որոնք կատարում են ոչ արտակարգ խնդիրներ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին հրաման է տվել հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ անվտանգության սպառնալիքների պատճառով»։

ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել վերանայել Սաուդյան Արաբիա այցելելու հնարավոր ծրագրերն՝ Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառման սպառնալիքի պատճառով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում