Ամասիայում անցկացվեց «-46°» խորագրով ձմեռային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ամասիա համայնքում անցկացվեց «-46°» խորագրով ձմեռային փառատոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը համախմբել էր համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչներին և հարյուրավոր հյուրերի՝ հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաք Երևանից: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ և հյուրեր:

Արդեն չորրորդ անգամ անցկացվող միջոցառման հյուրերին նախ ողջունեցին Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, Ավստրիական զարգացման գործակալության ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանն ու «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, որից հետո մեկնարկեց երկար սպասված ձմեռային փառատոնը:

Չնայած ցուրտ եղանակին՝ փառատոնն անցավ բարձր տրամադրությամբ: Էքստրիմի սիրահարների համար կազմակերպվել էին սահքեր դահուկներով, սահնակներով, սնոուբորդերով և ձյունագնացներով: Միջոցառման մշակութային մասն ապահովեցին ճանաչված արտիստներն ու բենդերը, իսկ «Հրայք» ավանդական պարի խմբի հետ ներկաները պարեցին ժողովրդական շուրջպարեր:

«-46°» ձմեռային փառատոնն իրականացվեց Ամասիայի համայնքապետարանի և LEAD4 Shirak ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և «Հյուսիսային ուղի» տեղական  ակտիվ խմբի կողմից։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան նաև համայնքի երիտասարդ կամավորները:

Հայերեն

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք․ կան կալանավորվածներ

Երևանում Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար