Վրաստան

ԵԱՀԿ ԽՎ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Վրաստան

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Վրաստան

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների բարձրաստիճան պատվիրակությունը, ԽՎ նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի գլխավորությամբ, մարտի 8-10-ը կլինի Վրաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պատվիրակության կազմում են լինելու նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան, Քաղաքական հարցերի և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Եվրոսիմա Պեյովիչը,  Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Քրիստին Բլոուերը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան։

ԵԱՀԿ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այցը հնարավորություն կտա ԵԱՀԿ ԽՎ անդամներին կարծիքներ փոխանակել վերջին քաղաքական զարգացումների և ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հետ կապված հարցերի շուրջ։

Եվրոպացի խորհրդարանականները կհանդիպեն նաև քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ՝ քննարկելու ԵԱՀԿ ԽՎ-ի՝ Վրաստանի հետ շարունակական համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում