Իրան

Թրամփն ԻՀՊԿ-ի անդամներին և Իրանի ուժայիններին կոչ է արել վայր դնել զենքերը, իսկ դիվանագետներին՝ ապաստան խնդրել

1 րոպեի ընթերցում

Թրամփն ԻՀՊԿ-ի անդամներին և Իրանի ուժայիններին կոչ է արել վայր դնել զենքերը, իսկ դիվանագետներին՝ ապաստան խնդրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի բոլոր ուժային կառույցներին կոչ է արել վայր դնել զենքերը, իսկ իրանցի դիվանագետներին հորդորել է ապաստան խնդրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթում, որի տեսանյութը տարածել է ABC News-ը։

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինվորականներին և ոստիկանությանը վայր դնել զենքերը։ Նրանք սպանվելու են։ Հիմա ժամանակն է կանգնել իրանցի ժողովրդի կողքին և օգնել վերադարձնել երկիրը.... Մենք ձեզ անձեռնմխելիություն կտանք.... Դուք միանգամայն ապահով կլինեք լիակատար անձեռնմխելիությամբ, այլապես մահը ձեզ համար երաշխավորված է», - ասել է Թրամփը։

Նա նաև ամբողջ աշխարհում իրանցի դիվանագետներին կոչ է արել ապաստան խնդրել և «օգնել ձևավորել ավելի լավ Իրան՝ մեծ ներուժով»։

«Միացյալ Նահանգները կերաշխավորի, որ ով էլ ղեկավարի Իրանը, այդ երկիրը չի սպառնա Ամերիկային կամ իր հարևաններին, Իսրայելին կամ որևէ այլ մեկին», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում