Իրան

Թրամփն Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանն անձամբ մասնակցելու ցանկություն է հայտնել

1 րոպեի ընթերցում

Թրամփն Իրանի նոր հոգևոր առաջնորդի ընտրությանն անձամբ մասնակցելու ցանկություն է հայտնել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությանն անձամբ մասնակցելու ցանկություն է հայտնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Axios-ի հետ զրույցում։

Դոնալդ Թրամփը նշել է, որ սպանված Ալի Խամենեի որդին, որն Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուն է, ընդունելի չէ իր համար։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ պետք է անձամբ մասնակցի Իրանի առաջնորդի ընտրությանը, ինչպես դա արել է Վենեսուելայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում