Իրան

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լարիջանին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ամերիկյան որոշ պաշտոնյաներ խոսել են ցամաքով Իրան ներխուժելու մտադրության մասին։ Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ»,- գրել է Լարիջանին։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է, որ Իրանի սրբազան հողը «դժոխքի ծառաների համար չէ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում