Թուրքիա

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է անցկացրել Թուրքիայի և Վրաստանի գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է անցկացրել Թուրքիայի և Վրաստանի գործընկերների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 5֊ին հեռախոսազրույց են անցկացրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը,  այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Նշվում է, որ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման դեպքը, որում ադրբեջանական կողմը մեղադրում է Իրանին։ Իրանն իր հերթին հերքել է իր առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհին։

Նույն թեմայի շուրջ Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումներն անպատախսան չեն մնա»։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում