Մենք վաղուց ձեռնարկել էինք անհրաժեշտ միջոցները. վարչապետը՝ Իրանի շուրջ զարգացումներից բխող մարտահրավերներին արձագանքելու մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում լարվածությանն ու այդ ֆոնին Հայաստանի համար հնարավոր ռիսկերին ու մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ Կառավարության քայլերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հնչող քննադատություններին, թե «տարածաշրջանում պատերազմ է, իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են կարկանդակ ուտելով», հայտարարեց, որ դեռևս 1-1.5 տարի առաջ, գնահատելով Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հնարավորությունը, Հայաստանի անվտանգության խորհրդի համակարգմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ։   

«Մենք, իհարկե, շատ ցավում ենք և մեզ համար շատ ցավալի է այն, ինչ տեղի է ունենում Իրանում և ընդհանրապես տարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ, ցավոք, այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն՝ նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Ես արդեն ասել եմ, որ այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է։ Ոչ ոք չհարցրեց՝ Անվտանգության խորհրդի համակարգմամբ գործող այդ աշխատանքային խումբը ե՞րբ է ձևավորվել։ Այդ աշխատանքային խումբը ձևավորվել է մոտ 1-1.5 տարի առաջ։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամենժամյա, երբեմն ամենամսյա ռեժիմով աշխատել է։ Պատկերացնում եք՝ 1 կամ, գուցե, 1.5 տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ կարկանդակ ուտում, հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք էր ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք»,- ասել է վարչապետը։

Վարչապետը հիշեցրել է, որ Իրանի շուրջ ռազմական իրադարձություններ  եղել են նաև 6 ամիս առաջ, իսկ դրանից հետո ակնհայտ չէր, որ նման բան այլևս չի լինելու։ «Այսինքն՝ մեր ինստիտուտները մշտապես աշխատում են այդ խնդրի շուրջ և շատ լավ է, որ վարչապետը ոչ թե պետք է այդ օրը առավոտյան արագ որոշումներ կայացնի, այլ այն որոշումները, որոնք բխում են տվյալ իրադրությունից, ինստիտուցիոնալ առումով 1-1.5 տարի առաջ կայացվել են։

Սա ասում եմ նրա համար, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանի կառավարությունն անհոգ է։ Ոչ, երբ մնացածն էին անհոգ, Հայաստանի կառավարությունը իր գործողությունները կազմակերպում էր և որոշումները կայացնում էր»,- հայտարարել է Փաշինյանը։

Հայերեն English Français ქართული Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին