«Երևան մոլ»–ի տաղավարներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15 քմ
1 րոպեի ընթերցում

«Արևան մոլ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր տաղավարներից մեկում, ինչի հետևանքով այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15 քմ։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մարտի 5-ին ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։
Մի շարք լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ հրդեհը բռնկվել է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։