Իրան

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները մերժել են բանաձևը, որը կոչ էր անում Միացյալ Նահանգների վարչակազմին արգելել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումն առանց օրենսդիր մարմնի թույլտվության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը, բանաձևին կողմ է քվեարկել 47 պատգամավոր, դեմ՝ 53-ը։

Հանրապետականների կողմից վերահսկվող վերին պալատում բանաձևն ընդունելու համար անհրաժեշտ էր օրենսդիրների պարզ մեծամասնությունը։

Պատերազմական լիազորությունների մասին բանաձևը օրենսդիրներին հնարավորություն էր տալիս պահանջել Կոնգրեսի կողմից հաստատում՝ նախքան որևէ հետագա հարձակում իրականացնելը:

Քվեարկությունից առաջ ասաց Սենատի դեմոկրատական ​​​​առաջնորդ Չակ Շումերը նշել էր․ «Այսօր յուրաքանչյուր սենատոր կընտրի, թե որ կողմում է կանգնած: Արդյոք կանգնած եք Մերձավոր Արևելքում հավերժական պատերազմներից հոգնած ամերիկացի ժողովրդի կողքին, թե՞ Դոնալդ Թրամփի և Փիթ Հեգսեթի կողքին, ովքեր մեզ գլխիվայր շպրտում են մեկ այլ պատերազմի մեջ»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգսեթը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի դեմ սկսված պատերազմը կարող է շարունակվել ութ շաբաթ՝ ավելի երկար, քան կանխատեսել էր ԱՄՆ նախագահ Թրամփը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում