Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն սկսել է չարտերային թռիչքները Մերձավոր Արևելքից իր քաղաքացիներին տեղափոխելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն սկսել է չարտերային թռիչքները Մերձավոր Արևելքից իր քաղաքացիներին տեղափոխելու նպատակով

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ մեկնարկել են չարտերային թռիչքներ ԱՄՆ այն քաղաքացիների համար, ովքեր Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մնացել են Մերձավոր Արևելքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պետդեպարտամենտից տեղեկացրել են, որ արդեն իսկ մեկ ինքնաթիռ դուրս է եկել Մերձավոր Արևելքի տարածքից՝ ամերիկացիներին տուն բերելով։

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, սակայն, նշված չէ, թե որ երկրի տարածքից է թռել ինքնաթիռը։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ առաջիկայում կլինեն նոր չվերթներ՝ կոչ անելով Միացյալ Արաբական Էմիրություններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և Իսրայելում գտնվող ամերիկացիներին կապ հաստատել իրենց հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում