Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարն անընդունելի է համարել հարձակումները Թուրքիայի տարածքի վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարն անընդունելի է համարել հարձակումները Թուրքիայի տարածքի վրա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ թուրքական տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է պետքարտուղարության կայքը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու վերջին զարգացումներն Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում: Պետքարտուղարը արտգործնախարարին ասել է, որ Թուրքիայի ինքնիշխան տարածքի վրա հարձակումները անընդունելի են և հայտնել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկու առաջնորդներն էլ վերահաստատել են երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մարտի 4-ին հայտարարել էր, որ Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո Թուրքիայի օդային տարածք հասած բալիստիկ հրթիռը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից։

Հրթիռի բեկորն ընկել է Հաթայի նահանգում։ Տուժածներ չէին գրանցվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում