Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Մերցին. բանակցությունների գլխավոր թեման Իրանի դեմ պատերազմն է եղել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակը տանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։ ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունների օրակարգում գերիշխող թեման Իրանի դեմ պատերազմն է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններ սկսելու որոշում է կայացրել՝ հիմնվելով Իրանի հետ «բանակցությունների ընթացքի» վրա, և որ ինքը «զգացողություն ուներ», որ Իրանը պատրաստվում է սկսել իր սեփական հարձակումը։

Թրամփի խոսքով՝ պատերազմի առաջին մի քանի օրվա ընթացքում ոչնչացվել է Իրանի ռազմական կարողությունների մեծ մասը։

«Գրեթե ամեն ինչ ոչնչացվել է», - նշել է նա։

Մերցը պատերազմի արագ ավարտի հույս է հայտնել։

«Շաբաթ օրվա հարձակումներից հետո գազի և նավթի գների աճն, իհարկե, վնասում է մեր տնտեսություններին, - նշել է նա։ - Ահա թե ինչու մենք բոլորս հույս ունենք, որ այս պատերազմը կավարտվի հնարավորինս շուտ, և մենք հույս ունենք, որ իսրայելական և ամերիկյան բանակները ճիշտ բաներ են անում՝ սա ավարտելու համար»։

Մերցը նաև հույս է հայտնել, որ Իրանում նոր կառավարություն կհաստատվի։

Թրամփի կարծիքով՝ պատերազմից հետո նավթի գները կնվազեն։

«Կարծում եմ՝ նույնիսկ ավելի ցածր կլինեն, քան նախկինում», - նշել է նա։

Թրամփն անդրադարձել է նաև Իրանում նոր իշխանության հնարավոր հաստատման թեմային։

«Իշխանությունը կստանձնի մեկը, ով նույնքան վատն է, որքան նախորդը, այնպես չէ՞։ Դա կարող է պատահել։ Մենք չենք ուզում, որ դա պատահի», - ասել է նա։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի հասնելու գործընթացի վերաբերյալ Թրամփը նշել է, որ երբեմն մեղադրում է մի կողմին, երբեմն՝ մյուսին, սակայն պնդել է, որ համաձայնություն ձեռք է բերվելու։

Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Մերցը նշել է, որ բոլորը ցանկանում են տեսնել այս պատերազմի ավարտը հնարավորինս շուտ։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Ուկրաինան պետք է պահպանի իր տարածքը և իր անվտանգության շահերը։

Հայերեն فارسی Русский

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով