Իրան

Թրամփը հայտարարել է, որ բանակցությունների համար չափազանց ուշ է

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ բանակցությունների համար չափազանց ուշ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել, սակայն դրա համար արդեն չափազանց ուշ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Նրանց (խմբ.՝ նկատի ունի Իրանի) հակաօդային պաշտպանությունը, օդուժը, ռազմածովային ուժերը և ղեկավարությունը չկան։ Նրանք ցանկանում են բանակցել։ Ես ասացի՝ չափազանց ուշ է», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին։ Թեհրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի։ Նրանց շարքում են տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և հրամանատարներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում