Եվրոպայում գազի գինը հասել է երեք տարվա առավելագույն մակարդակի

2 րոպեի ընթերցում

Եվրոպայում գազի բորսայական գինը 2023 թ. հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 700 դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշվարկները, որոնք արվել են Լոնդոնի ICE բորսայի տվյալների հիման վրա:

Ըստ TTF ինդեքսի (Եվրոպայում խոշորագույն վիրտուալ առևտրային կենտրոն)՝ ապրիլյան (մոտակա) ֆյուչերսները սակարկությունների սկզբում՝ Երևանի ժամանակով 11:00-ին, կազմել են 586,7 դոլար (+ 8,8%)։ Իսկ Երևանի ժամանակով 11:52-ի դրությամբ դրանց արժեքը կազմել է 710,8 դոլար (+31,8%)։ Գնանշումների դինամիկան ներկայացված է ըստ նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի՝ 539,2 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար։

Գազի գինը գերազանցել է 700 դոլարի նշագիծը 2023 թ. հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ։

Կատարի QatarEnergy պետական ​​​​ընկերությունը մարտի 2-ին հայտարարել է, որ դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը բոլոր ձեռնարկություններում՝ դրանց վրա անօդաչու թռչող սարքերի գրոհների պատճառով։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Իրան

Կատարի պետական նավթագազային ընկերությունը դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով