Իրան

Կատարի պետական նավթագազային ընկերությունը դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Կատարի պետական նավթագազային ընկերությունը դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը

Կատարի պետական նավթագազային QatarEnergy ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ այս որոշման պատճառը Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն են։ QatarEnergy-ն չի նշել արտադրությունը վերականգնելու ժամկետները։

Ըստ կատարական «Աշ-Շարկ» թերթի՝ ընկերությունը հայտնել է, որ գնահատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ իր հարաբերությունները և կշարունակի տրամադրել թարմացումներ, երբ դրանք հասանելի լինեն։

Ավելի վաղ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանը երկու անօդաչու թռչող սարքով թիրախավորել է երկրի հարավում գտնվող Մեսայիդ քաղաքի էլեկտրակայանի ջրամբարը և Ռաս Լաֆֆան քաղաքում QatarEnergy-ի էներգետիկ օբյեկտը։

Իր հերթին, ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Կատարում հեղուկ բնական գազի արտադրության դադարեցման ֆոնին Եվրոպական բորսայում գազի գինը գերազանցել է 500 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում