Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները

2 րոպեի ընթերցում

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրադրության կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է X հարթակի իր էջում:

«Տարածաշրջանում շարունակվող լարված իրադրության պատճառով Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի մինչև հատուկ կարգադրություն։ Բոլոր պլանային և արտակարգ հյուպատոսական ընդունելությունները չեղարկվել են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հրապարակման մեջ նշվում է, որ դեսպանատան աշխատանքի վերսկսման ժամանակի մասին կհաղորդվի լրացուցիչ։

Մարտի 1-ին Քուվեյթի քաղաքացիական նավահանգստում հանպատրաստից կառուցված օպերատիվ կենտրոնի վրա Իրանի ուղիղ հարվածի հետևանքով զոհվել են ամերիկացի զինծառայողներ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել է, որ իրանական հարվածներից զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է վեցի։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատունն էլ դադարեցնում է հյուպատոսական ծառայությունների մատուցումն այն բանից հետո, երբ դիվանագիտական ​ներկայացուցչության վրա գրոհել է երկու անօդաչու թռչող սարք։

Զոհերի կամ տուժածների մասին տվյալներ չկան։

Սաուդյան Արաբիայի զինվորականներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Էր Ռիադի և թագավորության կենտրոնական մասում գտնվող Ալ Խարջ քաղաքի մերձակայքում կալանել են ութ անօդաչու թռչող սարք։ Ավերածությունների կամ տուժածների մասին չի հաղորդվում։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Իրան

Թրամփը խոստացել է պատասխանել Իրանին Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման և ամերիկացի 6 զինծառայողի զոհվելու համար

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան