Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ քննարկվել են ՊԵԿ ենթակառուցվածքների բարելավմանն ու վարչական շենքերի արդիականացմանն ուղղված ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը, քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը և առկա խնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ֆինանսական ռիսկերն ու կանխարգելման մեխանիզմները։ Միաժամանակ, անդրադարձ է եղել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցմանն ու արդիականացմանն ուղղված այլ ընթացիկ ծրագրերին, մասնավորապես՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին ու կենտրոնների LEED հավաստագրմանն (կանաչ շենքերի գնահատման համակարգին) առնչվող հարցերին։ Սահմանվել են նաև ծրագրերի ընթացակարգերով նախատեսված առաջիկա քայլերը։

Ամփոփելով նիստը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է ծրագրերի շրջանակում գործընթացների կազմակերպման արդյունավետությունն ու որակի նկատմամբ շարունակական վերահսկողությունը։ Կարևորվել են նաև ՊԵԿ ենթակառուցվածքների շարունակական զարգացումը և արդյունավետ կառավարումը՝ բարձր որակի չափանիշներին համահունչ։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից