Հայաստանի կառավարությունը կմշակի մեթոդաբանություն, որով կորոշվի ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը

3 րոպեի ընթերցում

Հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների ազդեցությունը՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Հայաստանի կառավարության բոլոր որոշումներն ուղղված են ռեսուրսի պահպանմանը և արդյունավետ ու հավասարակշռված օգտագործմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«2025 թվականի դեկտեմբերին Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը սահմանվել է տարեկան 926 մլն մ3 (տարեկան 1.1 մլրդ․ մ3 փոխարեն)։ Տարեկան 926 մլն մ3 ջրաքանակը բաշխվել է ըստ ջրօգտագործման գերակա ուղղությունների (խմելու-կենցաղային, գյուղատնտեսական և այլն) և չափաքանակների (տոկոսային հարաբերակցությամբ)։

2025 թվականի ընթացքում Արարատյան դաշտում լուծարվել է 8 և կոնսերվացվել 25 խորքային հոր՝ ապահովելով տարեկան շուրջ 34.5 մլն մ3 ջրախնայողություն, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշն է։ Այդ աշխատանքների իրականացման արդյունքում արդեն իսկ արձանագրվել է դրական ազդեցություն Արարատյան արտեզյան ավազանի վերականգնման վրա։

Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության կողմից Արարատյան դաշտում ձկնաբուծական նպատակով տրված ջրօգտագործման թույլտվությունների՝ ջրածավալը (խորքային հորերից) կազմում է տարեկան 802 մլն․ մ3: Վերոնշյալ կարգավորումը կիրառելու դեպքում առաջիկա 1․5 տարվա ընթացքում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման ծավալը կրճատվելու է տարեկան շուրջ 36.5%-ով։

Սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները։ 2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու ջրահեռացման համակարգերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն, առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։

Հաստատվել է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը, ինչը իրականացնելու ՇՄՆ-ն արդեն որպես լիազոր մարմին։

Օրենսդրական կարգավորման արդյունքում պետական արգելոցների տարածքներից ջրօգտագործման թույլատվությունների տրամադրումը կիրականցվի բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հանդիսանում խմելու-կենցաղային կամ ոռոգման համար, և երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն։

Տեղեկացնեմ նաև, որ 2026 թվականի 1-ին կիսամյակում նախատեսել ենք մշակել և ընդունել մեթոդաբանություն, որով կորոշվի ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանը։ Այն հնարավորություն կտա միջազգային չափանիշներին համապատասխան գնահատել ջրային ռեսուրսների և պաշարների վիճակը, դրանց օգտագործման չափը»,- գրել է նախարարը։

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը