Իրան

Ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել. Քուվեյթի ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել. Քուվեյթի ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ին «մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ կործանվել է», և որ այդ ինքնաթիռների «անձնակազմի բոլոր անդամները ողջ են»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունն արվել է տարբեր լրատվամիջոցների կողմից տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է Քուվեյթում հարված հասցվում կործանիչին, որի օդաչուն պարաշյուտով կարողանում է դուրս գալ օդանավից։

«Անմիջապես սկսել են որոնողական-փրկարարական գործողություններ», - CNN-ի փոխանցմամբ, ասվում է Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Սաիդ Ալ-Աթվանի հայտարարության մեջ։

«Անձնակազմերը տարհանվել են վթարի վայրերից և տեղափոխվել հիվանդանոց՝ նրանց վիճակը գնահատելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է խոսնակը՝ հավելելով, որ անձնակազմի անդամները գտնվում են «կայուն» վիճակում։

Ալ-Աթվանը նշել է նաև, որ Քուվեյթը գործողությունները համակարգում է ԱՄՆ իշխանությունների հետ։

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից սկսված հարձակումներից հետո Իրանը հայտարարել է, որ պատասխանելու է՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին։ Արդեն իսկ հարվածներ են հասվել Քուվեյթում, Կատարում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Օմանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում