Աշխարհ

Իսրայելը հայտնել է Իրանի դեմ գործողությունների մեկնարկից ի վեր 777 քաղաքացու հոսպիտալացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Իրանի դեմ գործողությունների մեկնարկից ի վեր 777 քաղաքացու հոսպիտալացման մասին

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր 777 մարդ է տեղափոխվել  հիվանդանոցներ։ Նրանցից 86-ը ներկայում հոսպիտալացված են կամ շտապօգնության բաժանմունքում են։

Նախարարության տվյալներով՝ չորսը գտնվում են ծանր վիճակում, քսանը՝ միջին ծանրության, իսկ 58-ը՝ լավ վիճակում։ Եվս չորսը բժշկական զննում են անցնում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Times of Israel-ը, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ապաստարաններ վազելու ընթացքում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում