Իրան

Իրանը հայտնել է Թել Ավիվին և Հայֆային հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է Թել Ավիվին և Հայֆային հարվածելու մասին

Իրանը շարունակում է պատասխան հարվածներն Իսրայելին. առավոտյան թիրախավորվել են Թել Ավիվում և Հայֆայում գտնվող տարբեր օբյեկտներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ ըստ համացանցում տարածված լուսանկարների՝ Թել Ավիվում մեծ ավերածություններ են եղել, Հայֆայում պայթյուններ են որոտացել։

Գործակալությունը հավելում է, որ փետրվարի 28-ից ի վեր իրանական հրթիռները և անօդաչու թռչող սարքերը հարվածել են տարածաշրջանի տարբեր երկրներում գտնվող ամերիկյան 14 ռազմակայանի։

Ավելի վաղ Tasnim-ը հաղորդել էր, որ Իրանի իշխանությունները հաստատել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը։

Իր հերթին, The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Իրանի հարվածների պատճառով Իսրայելի իշխանությունները հրահանգել են դադարեցնել դասերը դպրոցներում, չեղարկել հասարակական միջոցառումները, ինչպես նաև չգնալ աշխատանքի։ Սա չի վերաբերում միայն այն աշխատողներին, որոնց աշխատանքը հանրության համար կենսական նշանակություն ունի։

Իսրայելցի պաշտոնյաները Walla պարբերականին ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն առնվազն մեկ շաբաթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում