Իսրայելը հայտնել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Թեհրանում պայթյուններ են արձանագրվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Իրանին կանխարգելիչ հարված է հասցվել՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։

Հաղորդվել է նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ  փոխվել են բնակչության համար նախատեսված ուղեցույցները։ Արգելվել են հավաքները և ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև կրթական գործունեությունը։

«Իրավիճակը գնահատելուց հետո որոշում է կայացվել անհապաղ փոփոխություններ կատարել Ներքին գործերի նախարարության ուղեցույցներում։ Փոփոխությունների շրջանակներում որոշվել է երկրի բոլոր շրջանները լիարժեք գործունեության ռեժիմից տեղափոխել անհրաժեշտ գործունեության ռեժիմի», - ասվում է հայտարարությունում։

Կանոնակարգերը ներառում են «կրթական գործունեության, հավաքների և ձեռնարկությունների գործունեության արգելք՝ բացառությամբ կենսական կարևորության ոլորտների հետ կապված ձեռնարկությունները»։

Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։

Նշվում է, որ Թեհրանում երեք պայթյուն է գրանցվել։ Մասնավորապես, իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական մի քանի հրթիռ ընկել է Իրանի մայրաքաղաքի վրա։

Հայերեն English Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն