ՊՆ-ն հայտարարություն է տարածել գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել նախարարության կարիքների համար գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը։  

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս 2025 թվականի հուլիսին ՊՆ պաշտոնական www.mil.am կայքում հրապարակել է հայտարարություն, որով տեղեկացրել է, որ 2026 թվականից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների հրավերները «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվելու են միայն նախաորակավորված այն ընկերություններին, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ նրանց համապատասխան աշխատակիցները՝ այդ տեղեկություններին առնչվելու թույլտվություն։ Հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ իր կարիքների համար գնման գործընթացները մրցակցային, թափանցիկ, ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու համար և խրախուսում է մասնակիցների շրջանակի հնարավորինս ընդլայնումը՝ կրկին հորդորում ենք այն ընկերություններին, որոնք պատրաստվում են մասնակցել ՊՆ գնման գործընթացին և չունեն վերը նշված իրավունքը, ապահովել համապատասխան պայմաններ՝ գաղտնի աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար։ Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ձեռք բերելու գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ զանգելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 29 44 18, 010 29 43 53, 010 66 24 94»։

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան