Քաղաքականություն

Անկախությունից ի վեր 2025-ն առաջին տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր, վիրավորներ չեն եղել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Անկախությունից ի վեր 2025-ն առաջին տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր, վիրավորներ չեն եղել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում տեղ գտած կարևոր արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով Փաշինյանը ներկայացրել է փետրվարի 26-ին Կառավարության նիստում ընդունված ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի նախաբանը.

«2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել: 2025թ անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով: Արձանագրվել է բարձր տնտեսական աճ՝ 7.2 տոկոս, ինչի արդյունքում 2021-2025թթ ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7.9 տոկոս»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը խոստացել էր տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել:

2025-ին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135 տոկոսով:  

Նա նկատեց՝ հարց կծագի, թե ո՞ւր են այդ եկամուտները, ի՞նչ է եղել դրանց հետ: «Եղել է հետևյալը՝ Հայաստանում այսօր կան 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, 700 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացող զինվորներ, էականորեն ավելացել է առողջապահության ֆինանսավորումը, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը: Գիտության ոլորտում ընդհուպ 300 տոկոսի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել»,- մանրամասնել է Փաշինյանը: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում