Մերձավոր Արևելք

Ամերիկյան նավերը հեռացել են Բահրեյնի բազայից

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան նավերը հեռացել են Բահրեյնի բազայից

Բահրեյնի բազայում գտնվող ամերիկյան նավերի մի խումբ լքել է տարածքը՝ ուղղվելով Պարսից ծոցի ջրեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան Planet Labs ընկերության արբանյակային լուսանկարները, որոնք արվել են փետրվարի 25-ին։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը։

The Associated Press-ը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Կատարի վրա Իրանի գրոհից առաջ ամերիկյան 5-րդ նավատորմը նմանօրինակ ձևով իր նավերը դուրս էր բերել բազայից և տարակենտրոնացրել ծովում՝ հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։

ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալներով՝ Պարսից ծոցի արևելյան մասում, Հորմուզի նեղուցի մերձակայքում, շարունակում են գտնվել ամերիկյան USS Mitscher և USS Michael Murphy հրթիռային էսկադրային ականակիրները և ափամերձ գոտու USS Canberra մարտա​​նավը։ Դրանց գտնվելու վայրի որևէ փոփոխության մասին տվյալներ չկան։ Մինչդեռ ավելի վաղ ափամերձ գոտու երկու մարտական ​​նավ՝ USS Tulsa-ն և USS Santa Barbara-ն, արդեն դուրս են բերվել Պարսից ծոցից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում