Եվրոպա

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևերը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևերը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը  մերժել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի կառավարությանը անվստահություն հայտնելու երկու բանաձևերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, առաջին փաստաթղթին հավանություն է տվել 140 խորհրդարանական, երկրորդին՝ 108։ Բանաձևերի ընդունման համար պահանջվում էր 289 ձայն։

Անվտասհություն հայտնելու մասին փաստաթուղթը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցությունները՝ աջակողմյան «Ազգային միավորումը» և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիան»՝ դրանով իսկ արտահայտելով իրենց անհամաձայնությունն էներգետիկ քաղաքականության բնագավառում կառավարության բազմամյա պլանին, որը հրապարակվել է հունվարի 13-ին։ Այն ընդգրկում է մինչև 2035 թվականը ժամանակահատվածը և ենթադրում է «ցածրածխածնային էներգիայի» բաժնի ավելացում համազգային սպառման մեջ, այդ թվում՝ հանածո վառելիքից հրաժարման և միջուկային ու վերականգնվող էներգեյիկայի զարգացման հաշվին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում