Եվրոպա

Ֆրանսիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հրաժարական է ներկայացրել՝ Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական BFMTV-ի եթերում Դատին հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ Փարիզի քաղաքապետի ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների վրա։

«Իմ կյանքի գործը Փարիզն է։ Ահա թե ինչու ես այսօր առավոտյան հրաժարականի դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահին», - ընդգծել է նա։։

Դատին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից։

Ֆրանսիայում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլը կկայանա մարտի 15-ին, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 22-ին։ Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար մրցավազք է սպասվում վեց ամենատարածված թեկնածուների միջև։ Հարցումների համաձայն՝ նախկին փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը, որը մասնակցում է ձախակողմյան կուսակցությունների կոալիցիայի կողմից, հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունի, իսկ Դատին համարվում է նրա գլխավոր մրցակիցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում