Իրան

Իրանի հետ դիվանագիտության ձախողման պարագայում ԱՄՆ-ն չի բացառում ռազմական սցենարը. Վենս

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ դիվանագիտության ձախողման պարագայում ԱՄՆ-ն չի բացառում ռազմական սցենարը. Վենս

Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտում է Թեհրանի հետ միջուկային խնդրի խաղաղ կարգավորման, սակայն պատրաստ է կիրառել ռազմական ուժ, եթե դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Վերջնական արդյունքում նախագահը որոշում կկայացնի այն մասին, թե ինչպես երաշխավորի Իրանի միջուկային զենք չունենալը, բայց մենք այժմ իրանցիների հետ դիվանագիտական ​​բանակցությունների մեկ այլ փուլում ենք՝ փորձելով հասնել ողջամիտ համաձայնության։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ՝ գերագույն առաջնորդը և նրա համակարգի բոլոր անդամները պետք է հասկանան դա։ Մենք շատ հստակ ենք եղել և հույս ունենք, որ կարող ենք լավ լուծման հասնել առանց զինվորականների, բայց եթե մենք ստիպված լինենք դիմել բանակին, նախագահն անկասկած ունի այդ լիազորությունը», - նշել է Վենսը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում