Վրաստան

Վրաստանը թույլ չի տա, որ խախտվեն բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների իրավունքները. Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

Վրաստանը թույլ չի տա, որ խախտվեն բրիտանական պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների իրավունքները. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում հայտնված «Իմեդի»-ի և «Պոստիվի» հեռուստաընկերությունների ազատության հիմնարար իրավունքը չի խախտվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Կոբախիձեին հարց են ուղղել, թե ինչպես պետք է շարունակվի համագործակցությունը նշված երկու լրատվամիջոցների հետ՝ բրիտանական պատժամիջոցների պայմաններում։

Նա նշել է, որ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունները պետք է շարունակեն համագործակցել այդ երկու հեռուստաընկերությունների հետ։

«Ո՛չ «Իմեդի»-ի, ո՛չ էլ «Պոստիվի» լրատվամիջոցների ազատության հիմնարար իրավունքը Վրաստանում չի խախտվի։ Բոլոր պետական ​​և ոչ պետական ​​ընկերությունները, իհարկե, պետք է շարունակեն համագործակցել երկու հեռուստաընկերությունների հետ....  Ամեն ինչ կարվի, որպեսզի մի կողմից պաշտպանվի լրատվամիջոցների ազատության հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ ձեռներեցության ազատության հիմնարար իրավունքը», - ասել է Վրաստանի վարչապետը։

Փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի օրը, Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 240 ընկերություն, 50 նավ և 7 ֆիզիկական անձի: Պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում են հայտնվել նաև վրացական «Իմեդի» և «Պոստիվի» հեռուստաալիքները՝ ռուսական ապատեղեկատվության տարածման գործում իրենց դերի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում