Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղրղզստանի ու Լիբանանի գործընկերներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում շփվել է այլ երկրների գործընկերների, այդ թվում՝ Ղրղզստանի և Լիբանանի ԱԳ նախարարների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ԱԳ նախարարների միջև հանդիպումները կայացել են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում։