ՏԿԵՆ-ում անցկացվել է հասարակական խորհրդի առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացվել է նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Շնորհակալություն եմ հայտնել Խորհրդի անդամներին կազմում ընդգրկվելու և առաջիկա համատեղ աշխատանքի համար»,- գրել է նախարարը։

Նիստի ընթացքում զեկուցմամբ հանդես է եկել ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը։ Զեկուցվել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա համար նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։

Ծավալվել է հարցուպատասխան, հնչել են նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին ուղղված ծրագրերին, հնչել են համայնքային զարգացմանը վերաբերող հարցեր։

«Պայմանավորվել ենք աշխատանքներն ավելի համակարգված իրականացնել և չափելի արդյունքներ գրանցելու համար ստեղծել առանձին աշխատանքային խմբեր՝ ըստ ոլորտների»,- նշել է Խուդաթյանը։

Հասարակական խորհրդում ներգրավված են ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ և փորձագետներ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը