Ռուսաստան

Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կան տեղեկություններ, որ փորձ է արվել պայթեցնել սևծովյան «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Խոսքը Սև ծովի հատակով անցնող մեր գազային համակարգերի՝ այսպես կոչված «Թուրքական հոսքի» և «Կապույտ հոսքի» հնարավոր պայթեցման մասին է։ Ոչ մի կերպ չեն կարողանում հանդարտվել», - ասել է Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում։

«Նրանք չգիտեն, թե ինչ անեն, որպեսզի խաթարեն այս խաղաղության գործընթացը, որում փորձ է արվում կարգավորման հասնել դիվանագիտական միջոցներով։ Նրանք անում են ամեն բան, որպեսզի ինչ-որ սադրանք կատարեն և խաթարեն այն ամենը, ինչը, զգուշորեն կասեմ, ձեռք է բերվել այս բանակցություններում», - նշել է նա։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակառակորդները չեն կարողացել ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։

«Դա պարզապես չի հաջողվում, բայց նրանք շատ են ցանկանում.... անպայման հաղթել Ռուսաստանին, և նրանք փնտրում են ցանկացած ճանապարհ.... Նրանք իրենց կհասցնեն ինչ-որ ծայրահեղության, իսկ հետո կզղջան դրա համար», - ասել է Ռուսաստանի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում