Երևան

Նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում կգործի բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը

2 րոպեի ընթերցում

Նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում կգործի բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը

Երևանում նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարող տարածքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքաշինական ներդրումային ծրագիր է մշակվել և համապատասխան մրցույթ անցկացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում այդ մասին զեկուցեց քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։

«Նախաորակավորման փուլի ընթացքում դիմել են 7 միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսը որակավորվել են։ Արդեն ուղարկել ենք, որպեսզի առաջարկներն ամբողջական ներկայացնեն, որի վերջնաժամկետը մարտի 3-ն է։ Դրանից հետո արդեն կամփոփենք՝ վերջնական տեխառաջադրանք, բանակցություններ և պայմանագրի կնքում։ Ակնկալում ենք, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն»,-ներկայացրեց Բաբայանը։  

Նա մանրամասնեց, որ այդ առաջարկների շրջանակում ակնկալվում է հարակից տեղանքում որոշակի լուծումներ՝ ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի մշակում, որով հնարավոր կլինի ներդրումային փաթեթ ձևավորել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ հանձնարարականի տրամաբանության համաձայն՝ նախատեսվող «Աջափնյակ» կայարանի հատվածում կիրականացվի բիզնես տրամաբանությամբ ծրագիր, ինչը որոշակիորեն կմեղմի կայարանի կառուցման ծախսերը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն օրերս կայացած ասուլիսի ժամանակ չէր բացառել, որ «Աջափնյակ» կայարանի շինարարության մրցույթը կհայտարարվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարի։ Նա նշել էր, որ պրոցեսը մի փոքր ձգձգվել էր, բայց արդեն կան արդյունքներ, որոնք թույլ են տալիս հայտարարել մետրոյի նոր կայարանի շինարարության մրցույթը։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում