Երևան

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիների միացման նախագիծը Երևանի բեռնաթափման կարևորագույն ծրագիրն է. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիների միացման նախագիծը Երևանի բեռնաթափման կարևորագույն ծրագիրն է. Ավինյան

Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի հատվածի միացումը երկու կամուրջների և Կորեայի ձորի վրայով անցնող ճանապարհի միջոցով Երևանի տրանսպորտային համակարգի բեռնաթափման ամենակարևոր և խոշորագույն ծրագրերից է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի հունիսի 29-ի գործակարգավարական նիստում Ավինյանը նշել է, որ տվյալ ճանապարհային նախագիծը քաղաքի համար առաջնահերթ նշանակություն ունի։ 

«Այդ ճանապարհը և կամուրջները, վստահաբար, քաղաքի համար ամենաառաջնահերթ ծրագրերից են։ Այդ լուծմամբ մենք M4 մայրուղին միացնում ենք Հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին, և փաստացի Թբիլիսյան խճուղուց ապահովում ենք ուղիղ կապ այդ ճանապարհի հետ։ Այս և հաջորդ տարիներին այդ ուղղությամբ աշխատանքների ծավալը շատ մեծ է լինելու»,- ասել է քաղաքապետը։

Քաղաքապետը Երևանի բեռնաթափման տեսանկյունից կարևորեց նաև Մասիսի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, որով կբեռնաթափվեն Աճառյան ու Մյասնիկյան փողոցները։ «Դեպի Էրեբունի, Նուբարաշեն Շենգավիթ գնացող շատ քաղաքացիներ կնախընտրեն այս ճանապարհով իջնել, որն ամբողջապես շրջանցում է քաղաքը»,-հավելեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում