Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters

3 րոպեի ընթերցում

Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբերվող տեսակետներ ունեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման հարցի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալության հետ զրույցում այդ մասին ասել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով, որ մարտի սկզբին նախատեսվում են նոր բանակցություններ, քանի որ ռազմական բախման վտանգը մեծանում է։

«Բանակցությունների վերջին փուլը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի պատկերացումները պատժամիջոցների մեղմման շրջանակի և մեխանիզմի վերաբերյալ տարբերվում են Իրանի պահանջներից։ Երկու կողմերն էլ պետք է հասնեն պատժամիջոցների վերացման տրամաբանական ժամանակացույցի։ Այս ճանապարհային քարտեզը պետք է լինի ողջամիտ և հիմնված լինի փոխադարձ շահերի վրա», - ասել է պաշտոնյան։

Գործակալությունը հիշեցնում է՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է, որ մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի իրանական առաջարկի նախագիծը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածների տարբերակը։

Մերժելով ուրանի հարստացումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը՝ Թեհրանն, այնուամենայնիվ, ազդանշան է տվել իր միջուկային ծրագրի հարցում փոխզիջման գնալու պատրաստակամության մասին։  Վաշինգտոնը Իրանի կողմի ուրանի հարստացումը դիտարկում է որպես միջուկային զենքի ձեռքբերման հնարավոր ուղի։ Իրանը հերքում է միջուկային զենքի ստեղծման մեղադրանքները և ցանկանում է, որ ճանաչվի ուրանը հարստացնելու իր իրավունքը։

Վաշինգտոնը նաև պահանջել է, որ Իրանը հրաժարվի բարձր հարստացված ուրանի իր պաշարներից»,-գրում է Reuters-ը։

Իրանցի պաշտոնյան գործակալությանն ասել է, որ Թեհրանը կարող է լրջորեն դիտարկել իր բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասն արտահանելու, իր ամենաբարձր հարստացված ուրանի մաքրությունը նոսրացնելու և ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծման համադրությունը՝ Իրանի խաղաղ միջուկային հարստացման իրավունքի ճանաչման դիմաց։

«Բանակցությունները շարունակվում են, և կա միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորություն», - ասել է նա։

Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ դիվանագիտական ​​լուծումը տնտեսական օգուտներ կբերի և՛ Թեհրանին, և՛ Վաշինգտոնին։

«Բանակցվող տնտեսական փաթեթի շրջանակներում Միացյալ Նահանգներին նաև առաջարկվել են լուրջ ներդրումների և Իրանի նավթարդյունաբերության մեջ իրական տնտեսական շահերի հնարավորություններ», - ասել է պաշտոնյան։

Այնուամենայնիվ, նա հստակեցրել է, որ Թեհրանը չի հանձնի իր նավթի և հանքային պաշարների վերահսկողությունը։

«Ի վերջո, ԱՄՆ-ն կարող է լինել Իրանի տնտեսական գործընկեր, ոչ ավելին։ Ամերիկյան ընկերությունները Իրանի նավթի և գազի հանքավայրերում միշտ կարող են մասնակցել որպես կապալառուներ»։

Հայերեն

Իսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառով

Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում