Ակվարելային նկարները նվիրաբերվել են ԿԳՄՍ նախարարությանը և ՀՀ նկարիչների միությանը

4 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ «Արվեստա» ընկերությունը Գյումրիում իրականացրել է «Հայաստանի գույներ» ակվարելի միջազգային փառատոնը, որի շրջանակում ստեղծված երկու ակվարելային նկարներից մեկը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը, մյուսը՝ Հայաստանի նկարիչների միությանը:

Նվիրատվության արարողությանը ներկա են եղել նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և «Արվեստա» ընկերության տնօրեն Արա Մուշեղյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար՝ վերհիշելով իր տպավորությունները Գյումրիում անցկացված փառատոնի մասին.

«Այն մթնոլորտը, որ տիրում էր Գյումրիում՝ «Հայաստանի գույներ» ակվարելի միջազգային փառատոնի շրջանակում, շատ տպավորիչ էր: Ամեն ինչ պետք է անենք ավելի տեսանելի և ճանաչելի դարձնելու մեր տաղանդավոր արվեստագետներին ինչպես մեր երկրում, այնպես էլ միջազգային հարթակներում»:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է փառատոնի շրջանակում համագործակցության ընդլայնումը, մասնակցության աճն ու փոխադարձ շփումները՝ ակադեմիական միջավայրերի, մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների, Երևանի և մարզային դպրոցների միջև։

«Արվեստա» ընկերության տնօրեն Արա Մուշեղյանը շնորհակալություն է հայտնել աջակցության և համագործակցության համար՝ ներկայացնելով փառատոնի հաջող արդյունքները. «Փառատոնը լիարժեքորեն գերազանցել է սպասվող արդյունքները՝ դառնալով արդյունավետ համագործակցության հարթակ մշակութային ոլորտում՝ փորձի փոխանակման և նոր մասնագիտական կապերի հաստատման համար»:

Ի նշան արդյունավետ համագործակցության՝ «Արվեստա» ընկերությունը ԿԳՄՍ նախարարությանն է նվիրել փառատոնի հրավիրյալ անվանի վարպետներ Անդի Էվանսենի (ԱՄՆ) և Ալեքս Հիլկուրտսի (ԱՄՆ–Ֆրանսիա) համատեղ լայնաֆորմատ «Գյումրի» աշխատանքը (ջրաներկ, 106 սմ × 189.5 սմ), իսկ Հայաստանի նկարիչների միությանը՝ Նիկոլաս Լոպեսի (Պերու), Էլլի Յուի (Թայվան), Ջհունգ Հունսունգի (Հարավային Կորեա) նույնանուն նկարը (ջրաներկ, 106 սմ × 189.5 սմ):

Կողմերը վերահաստատել են՝ փառատոնը նպաստում է ջրաներկի արվեստի հանրահռչակմանը Հայաստանում և հայ արվեստագետների ճանաչմանը միջազգային ասպարեզում։ Փառատոնի օրերին ակտիվանում է նաև մարզային մշակութային կյանքը։

Փառատոնի շրջանակում իրականացվում է ցուցահանդես, որտեղ ներկայացվում են ջրաներկի արվեստը ներկայացնող համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների աշխատանքներ, շրջագայություններ Հայաստանի տեսարժան և պատմական վայրերով։ Անցկացվում են հրավիրված արվեստագետների ցուցադրական և վարպետաց դասեր, անհատական հանդիպում–քննարկումներ տեղացի արվեստագետների հետ։

Փառատոնն առաջին անգամ Հայաստանում իրականացվել է 2019 թվականին, այնուհետև՝ 2024 և 2025 թվականներին։ Փառատոնը կանցկացվի նաև այս տարի։

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26