2 րոպեի ընթերցում
Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ ենթադրվող միջուկային համաձայնագրի շրջանակներում կարող է օգնել թագավորությանն ուրանի հարստացման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի փաստաթղթերը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի (2021-2025 թթ.) վարչակազմերն արդեն փորձել են հասնել Էր Ռիադի հետ նման գործարքի, որպեսզի իրեն միջուկային տեխնոլոգիաները տրամադրեն թագավորությանը: Այդ ջանքերը շարունակվում են:
Նշվում է, որ գործարքը «կարող է կազմել միլիարդավոր դոլար» և ենթադրում է հնարավոր համագործակցություն ուրանի հարստացման, միջուկային վառելիքի արտադրության և վերամշակման ոլորտներում:
AP-ի հարցմանը մասնակցած փորձագետներն այդ առնչությամբ նախազգուշացրել են, որ նման գործարքը կարող է հանգեցնել Սաուդյան Արաբիայում միջուկային զենքի ստեղծման սեփական ծրագրի ի հայտ գալուն, բայց այդ ծրագիրը կգործարկվի միայն այն դեպքում, եթե Իրանն ատոմային ռումբ ստանա:
2025 թ. սեպտեմբերին միջուկային զենք ունեցող Պակիստանը և Սաուդյան Արաբիան ստորագրել են ռազմավարական փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, ըստ որի Իսլամաբադը կարող է միջուկային պաշտպանություն տրամադրել Էր Ռիադին: Սա համարվում է նախազգուշացում Իսրայելին, որը Մերձավոր Արևելքում միակ միջուկային պետությունն է։