Հայաստան

Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը

2 րոպեի ընթերցում

Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։

Նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու նախանշված քայլերը։

Անդրադառնալով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ գործընկերությանը՝ նախարար Սարգսյանն այն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։

Դեսպան Մարագոսը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ընդգծելով համատեղ գրանցված տեսանելի արդյունքները։

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների Հայաստան այցի մանրամասներ, ինչը համագործակցության նոր փուլի մեկնարկ կհանդիսանա։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում