Ձերբակալվել է Չարլզ III-ի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, փետրվարի 19-ին ձերբակալվել է պետական ​​պաշտոնեական լիազորությունների չարաշահումների կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սա առաջին դեպքն է, երբ նախկին արքայազնը ձերբակալվում է։ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի համար։

Էնդրյուն մշտապես և կտրականապես հերքել է ցանկացած չարաշահման վերաբերյալ մեղադրանք։

«Հետաքննության շրջանակներում մենք այսօր (19/2) ձերբակալել ենք Նորֆոլկից վաթսուն տարեկան մի տղամարդու՝ պետական ​​պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, և խուզարկություններ ենք իրականացնում Բերքշիրի և Նորֆոլկի հասցեներում։ Տղամարդն այս պահին մնում է ոստիկանության կալանքի տակ», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ, որտեղ ձերբակալվածի անունը չի նշվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միապետության դեմ հանդես եկող «Հանրապետություն» խումը բողոք է ներկայացրել նախկին արքայազնի դեմ։ Ըստ մեղադրանքների՝ Մաունթբաթեն-Վինձորը Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս (2001-2011 թթ.) կարող էր չարաշահել պետական ​​պաշտոնեական լիազորությունները և ծառայողական գաղտնիքներ փոխանցել Էփշտեյնին։

Վերջերս հրապարակված Էփշտեյնի ֆայլերում առկա էլեկտրոնային նամակները, ամենայն հավանականությամբ, ցույց են տալիս, թե ինչպես է նախկին արքայազնը Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած այցելությունների մասին հաղորդագրություններ և ներդրումային հնարավորությունների գաղտնի մանրամասներ փոխանցել։ Այցելություններից հետո՝ 2010 թ. նոյեմբերի 30-ին, նա, ամենայն հավանականությամբ, Էփշտեյնին է ուղարկել այդ այցելությունների մասին իր այն ժամանակվա հատուկ խորհրդական Ամիթ Պատելի ուղարկած պաշտոնական հաղորդագրությունները՝ դրանք ստանալուց հինգ րոպե անց։

Էփշտեյնի գործում կային նաև Աֆղանստանում ներդրումային հնարավորությունների մասին մանրամասներ, որոնք բնութագրվում էին որպես «գաղտնի», սակայն, ամենայն հավանականությամբ, փոխանցվել են Էփշտեյնին 2010 թ. դեկտեմբերի 24-ին։

Էփշտեյնի հետ կապերի պատճառով Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից։

Հայերեն Русский

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել