Քաղաքականություն

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

Ուրուգվայի Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, պաշտոնական արարողությանը հաջորդել է պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանի կողմից կազմակերպված ընդունելությունը։ 

Դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը, Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Բոլիվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը, խորհրդարանականներ, մի շարք երկրների պատվավոր հյուպատոսներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր ելույթում կարևորել է Ուրուգվայի առավել զարգացած և զբոսաշրջային կենտրոններից մեկում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր կամուրջ կդառնա երկու երկրների միջև և խթան կհանդիսանա առևտրատնտեսական, մշակութային, կրթական ու զբոսաշրջային համագործակցության ընդլայնման համար:

Նշվում է, որ ելույթներով են հանդես եկել նաև Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը և պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում