Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հագեցած բովանդակությամբ և հանրային լայն ներգրավմամբ՝ ապահովելով կրթական, մշակութային և այլ հաստատությունների աննախադեպ մասնակցություն։

«Շատ կարևոր է նաև, որ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրի բարելավման նպատակ ունեն: Ֆրանկոֆոն արժեքների տարածման ամրապնդումը մեր օրակարգում է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա իրազեկմամբ՝ կրթական և մշակութային հաստատությունները տարբեր բովանդակությամբ ծրագրեր են առաջարկում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Այս տարի առաջին անգամ ֆրանկոֆոն երկամսյակին կմիանան նաև երիտասարդական կենտրոնները՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը, դառնալով ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքների կրող և տարածող։

«Պատահական չէ, որ այս տարվա խորագիրն է՝ «Լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։ Համոզված եմ՝ նախատեսվող միջոցառումները լիովին կհամապատասխանեն այդ նշանաբանի ոգուն և բովանդակությանը»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են միջոցառումների ընդհանուր ծրագիրը, անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը Հայաստանում հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Խաղերից առաջ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը։

Ֆրանկոֆոն երկրների դեսպանները ևս ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, սպասվող ծրագրերը: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը միացած նոր գործընկերներին՝ Լիբանանի, Եգիպտոսի և Բուլղարիայի դեսպաններին։ Նա տեղեկացրել է՝ նախատեսվում է ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն, որի շրջանակում կներկայացվեն ֆրանսիական և ֆրանս-շվեյցարական ֆիլմեր։ Դեսպանի փոխանցմամբ՝ այս տարի Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակաբաշխությունը, Երևանում և մարզերում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ։

Հայերեն Français

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ