Ռուսաստանը և Իրանն ապրիլի 1-ից կսկսեն Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը

2 րոպեի ընթերցում

Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի գործնական իրականացումը՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի շրջանակում, կսկսվի 2026 թվականի ապրիլի 1-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը՝ Ռուսաստանի և Իրանի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

Էներգետիկայի նախարարի խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել բոլոր վիճելի հարցերը, որոնք խանգարում էին նախագծի գործարկմանը:

«Հյուսիս-Հարավ միջանցքը ոչ միայն էներգետիկ, այլև տրանսպորտային միջանցք է: Դրա հետ է կապված Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցումը: Մենք գործնականում մշակել ենք նախկինում առկա բոլոր հարցերը, ներառյալ հողերի գրանցումը և արտոնությունների ստացումը, -  ասել է Ցիվիլյովը: - Մենք այսօր ասացինք, որ ապրիլի 1-ին Ռուսաստանում տրանսպորտային շաբաթվա ընթացքում կլինի վերջնական համաձայնություն այս նախագծի իրականացումը սկսելու վերաբերյալ»:

Նախարարը բարձր է գնահատել պրոֆիլային մասնագետների աշխատանքը, որոնք մասնակցել են շինարարության նախապատրաստմանը:

2023 թվականին Ռուսաստանը և Իրանը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում կնքել են համաձայնագիր՝ Իրանի և Ադրբեջանի միջև ճանապարհի Ռեշտ-Աստարա 160-կիլոմետրանոց հատվածի համատեղ կառուցման մասին, որը կապահովի միջանցիկ երթևեկություն դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 միլիարդ եվրո։ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, կառուցումն, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ին՝ Սևանա լճի ափամերձ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Թրամփը լավատեսություն է հայտնել, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության կհասնեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցը