ՌԴ-ում անցկացված հեղինակավոր մրցույթում հայ ջութակահար Էդուարդ Դայանն արժանացել է Գրան պրիի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքում անցկացվել է Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը:

 Հայաստանի  Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանից մրցույթին մասնակցել է պատանի ջութակահար Էդուարդ Դայանը։

Մրցույթն անցկացվել է ՝ «Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերում: Ավելի քան 200 երիտասարդ երաժիշտներ՝ 7-23 տարեկան, պայքարել են մրցանակների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Ջութակ» անվանակարգում 1-ին մրցանակը և մրցույթի Գրան պրին նվաճել է ջութակահար Էդուարդ Դայանը: Մրցույթի գլխավոր մրցանակին՝ Գրան պրիին, Էդուարդ Դայանն արժանացել է երեք անվանակարգերի առաջին մրցանակակիրների միջև անցկացված ընտրության արդյունքում։

Գալա համերգի ընթացքում Էդուարդ Դայանը կատարել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։

Էդուարդ Դայանը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ  է և ներկայում ուսումը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։

Վիլհելմ Շպետի անվան 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը կարևոր հարթակ է երիտասարդ կատարողների ստեղծագործական աճի և մասնագիտական զարգացման համար՝ համախմբելով տարբեր տարածաշրջանների տաղանդավոր երաժիշտներին։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին