Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ 

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում։

Գերտ Յան Կուպմանը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ԵՄ-Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նա կարևորել է համագործակցության զարգացումը տնտեսական դիմակայունության, թվայնացման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա նախաձեռնություններն՝ ուղղված տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումներն՝ ուղղված տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը։

Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել