ԱՄՆ-ն դաշնակիցներից ստացել է 900 միլիարդ դոլարի սպառազինության պատվեր

2 րոպեի ընթերցում

Արտասահմանյան գործընկերների կողմից ամերիկյան զենքի պատվերների ընդհանուր ծավալը հասել է 900 միլիարդ դոլարի, սակայն դաշնակիցներն ստիպված են մի քանի տարի սպասել արդեն վճարված մատակարարումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է USA Today թերթի համար ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի համատեղ հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ին է բաժին ընկնում սպառազինությունների համաշխարհային մատակարարումների  43%-ը: Ընթացիկ պորտֆելը ներառում է ավելի քան 16 000 պատվեր 190 երկրների և տարածաշրջանների համար, իսկ դրա ծավալը գերազանցում է 900 միլիարդ դոլարը: Միևնույն ժամանակ հոդվածում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմը ստիպված է եղել բարեփոխել ռազմական պատվերների համակարգը, քանի որ նախորդ ռազմավարությունը դրսևորել է իր անարդյունավետությունը:

«Ռեկորդային պահանջարկի պահպանումը, արտադրական կարողությունների չափազանց զբաղվածությունը և մատակարարումների ժամկետների երկարաձգումը կխաթարեն ԱՄՆ ազգային անվտանգությունը և նրա առևտուրը պաշտպանության ոլորտում: Ամերիկան ​​ամրապնդելու փոխարեն, այդ երկարատև ժամկետները մեր դաշնակիցներին դրդում են դիմել այլ մատակարարների, որոնք պնդում են, թե կարող են ապահովել ավելի արագ առաքում, նույնիսկ եթե նրանք առաջարկում են ավելի ցածր որակի արտադրանք», - ասվում է հոդվածում:

Ռուբիոն և Հեգսեթը նշում են, որ ԱՄՆ նախագահի ցուցումով պաշտպանական ոլորտն արդեն իսկ վերափոխում է սարքավորումներ ձեռք բերելու եղանակը՝ ներգրավելով կապիտալի նոր աղբյուրներ, կառուցելով ճկունություն մատակարարման շղթաներում։

Հոդվածի հեղինակները նշում են, որ նոր ռազմավարությունը կօգնի ամրապնդել այդ ջանքերը, կկրճատի պատվերների հերթերը և սպասման ժամանակը և կնվազեցնի գինը՝ ապահովելով ներդրումներ Միացյալ Նահանգների ռազմական արդյունաբերության բնագավառում մի քանի հարյուր միլիարդ դոլարի չափով:

Հայերեն Русский

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ