ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն փետրվարի 16-ին Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A Lightning II հինգերորդ սերնդի «ստելս» կործանիչ՝ ավիացիոն խմբավորումներն ուժեղացնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Itamilradar հարթակը, որը հետևում է ռազմական ինքնաթիռների և ռազմանավերի տեղաշարժերին։

Ամերիկյան կործանիչները թռել են Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ավիաբազայից։ Նրանց թռիչքը Մերձավոր Արևելք ապահովել են KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռները։

Ինչպես նշում է հարթակը, սա ամերիկյան մարտական ​​ավիացիայի միաժամանակյա խոշորագույն տեղափոխումներից մեկն է տարածաշրջան, և դրա մասշտաբը վկայում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներուժի կտրուկ աճի մասին՝ Իրանի հետ հարաբերությունների աճող լարվածության ֆոնին։

Նոր ժամանած կործանիչները միացել են տասներկու F-35A կործանիչներին, որոնք փետրվարի սկզբին ԱՄՆ-ից տեղափոխվել են Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազա։

Նոր ինքնաթիռների ժամանմամբ՝ ԱՄՆ-ն այժմ Մերձավոր Արևելքում արդեն ունի երեսուն F-35A կործանիչ, F-15E Strike Eagle կործանիչների երկու էսկադրիլիա (24 ինքնաթիռ) և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների մեկ էսկադրիլիա (12 ինքնաթիռ): Տարածաշրջանի բազաներում ամերիկյան մարտական ​​ինքնաթիռների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 66 միավորի։

Բացի այդ, «Աբրահամ Լինքոլն» ավիակրի վրա, որը գտնվում է Իրանին մերձակա Արաբական ծովում, բազավորվում է F-35C Lightning II կործանիչների մեկ էսկադրիլիա և F/A-18E/F Super Hornets կործանիչների երեք էսկադրիլիա: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է մոտավորապես 12 ինքնաթիռից:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան