Միացյալ Նահանգներ

«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել

1 րոպեի ընթերցում

«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսին։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ–ում արդեն իսկ 2025 թվականից հասանելի է արբանյակային ինտերնետ կապի «Starlink» ընկերության ծառայությունները։ Այստեղ մենք աշխատանքները մեկնարկել էինք դեռևս 2024 թվականից` ազատականացնելով ռադիոհաճախականության որոշակի տիրույթներ, որից հետո «Starlink» ընկերությունը հնարավորություն ունեցավ իր գործունեությունը ծավալել»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ «Starlink»-ի տերմինալների նվիրատվությունը կատարվել է Հայաստանի մի շարք, հատկապես՝ բարձր լեռնային հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար։

Համապատասխան ընկերությունը նաև իր վրա է վերցրել առաջիկա մեկ տարվա ամբողջ ծառայությունների գումարի վճարները։

Բացի նվիրատվությունը, ինչպես տեղեկացրեց Հայրապետյանը, 2025 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում